Հայաստան

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

1 րոպեի ընթերցում

2026 թվականի ամառային զորակոչը կմեկնարկի հունիսի 8-ին

Հայաստանի կառավարությունն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում, որով սահմանվում է  զորակոչի կազմակերպման ու անցկացման գործընթացը, դրա շրջանակներում ստեղծվող մարմինները, զորակոչի ապահովման ուղղությամբ գործողությունների շրջանակը:

«Ըստ այդմ՝  2026 թ. հունիսի 8-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ հայտարարվել է ՀՀ արական սեռի քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ամառային զորակոչը։ Որոշմամբ նախատեսվում է զորակոչի շրջանակներում ԶՈՒ համալրման ժամկետը սահմանել 2026 թ. հունիսի 29-ից մինչև օգոստոսի 15-ը, իսկ պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացնել 2026 թ. հունիսի 24-ից մինչև օգոստոսի 15-ը ներառյալ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է Կառավարության տարածած հաղորդագրության մեջ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում