Մեծ ծրագրեր՝ փոքրերի համար. ինչպես է Կառավարությունն աջակցում երեխաներին
2 րոպեի ընթերցում

Միանվագ նպաստից ու բնակապահովման ծրագրից մինչև խնամքի ծառայություններ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Կառավարության աջակցության ծրագրերը երեխաներին:
- 2025 թվականին 34,270 երեխա ստացել է ծննդյան միանվագ նպաստ․առաջին և երկրորդ երեխայի դեպքում՝ 300,000 դրամ, երրորդ և չորրորդ երեխայի համար՝ 1,000,000 դրամ, հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1,500,000 դրամ։
- 2025 թվականին 39,772 երեխա օգտվել է 3-րդ և հաջորդ երեխային մինչև 6 տարեկանը 50,000 դրամ վճարելու աջակցությունից։
- 2025 թվականին մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ է ստացել 60,582 երեխա։
- Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման ծրագրի շրջանակում 2025 թվականին 3,059 ընտանիք ստացել է մինչև 2 միլիոն դրամ աջակցություն։
- 2025 թվականին 197 երեխա խնամք է ստացել 110 խնամատար ընտանիքում։
- 3,500 երեխայի տրամադրվել է ցերեկային խնամքի ծառայություն, որի նպատակը երեխաների ֆիզիկական, մտավոր կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումն է։
- 2025 թվականին հաշմանդամություն ունեցող 170 երեխայի տրամադրվել են տնային խնամքի ծառայություններ։
- Մինչև 18 տարեկան յուրաքանչյուր երեխա 2026 թվականի հունվարի 1-ից հանդիսանում է առողջության ապահովագրության շահառու և ստանում է անվճար բուժօգնութուն։
- Կառավարության կողմից իրականացվող «Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման» ծրագիրի արդյունքում 2025 թվականի ընթացքում շուրջ 4,000 երեխա վերադարձել է դպրոց։
- Հանրապետությունում կամ դրանից դուրս տեղի ունեցած օլիմպիադաներին մասնակցած աշակերտներին պետությունը խրախուսում է անվանական կրթաթոշակներով՝ 5,000-ից մինչև 25,000 դրամ։
- Ներդրված «Դպրոցական բաժանորդային համակարգ»-ի շնորհիվ Հայաստանի դպրոցների ավելի քան 440,000 աշակերտներ ուսումնական տարվա ընթացքում հնարավորություն ունեն մեկ անգամ անվճար այցելելու մշակութային 2 հաստատություն՝ մեկ թանգարան, մեկ թատրոն կամ համերգային կազմակերպություն։
Կարդացեք հոդվածը` Русский