Հայաստան

ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

1 րոպեի ընթերցում

ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

Ջրային ռեսուրսների պահպանությանն ուղղված վերահսկողական միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ՀՀ Արարատի ու Արմավիրի մարզերում հայտնաբերել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։

«Արարատի մարզի Դալար բնակավայրում Ա.Է.-ն 2 ապօրինի հորից, Այգեստանում՝ Մ.Գ.-ն ու Վ.Մ.-ն, Բերքանուշում՝ Հ.Չ.-ն, Մխչյանում՝ Ա.Հ.-ն, Ոստանում՝ Վ.Հ.-ն առանց ջրօգտագործման թույլտվության ոռոգման նպատակով ապօրինի շահագործել են 1-ական խորքային հոր։

Արմավիրի մարզի Էջմիածին  քաղաքում Լ.Մ.-ի կողմից 2 ապօրինի հորից, իսկ Գեղակերտ բնակավայրում Ս.Մ.-ի կողմից 1 ապօրինի հորից նույնպես ոռոգման նպատակով իրականացվել են ապօրինի ջրօգտագործումներ՝ առանց համապատասխան թույլտվությունների»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ԲԸՏՄ-ի տարածած հաղորդագրությունում։ 

Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի տարածքային բաժինների պետերի որոշումներով բոլոր 10 ապօրինի հորերի շահագործումները կասեցվել են։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում