Սեփական տուն ունենալը` իրական հնարավորություն. Կառավարության աջակցությամբ ավելի քան 3700 ընտանիք տուն կունենա
1 րոպեի ընթերցում

16 միլիոն դրամ՝ սեփական տան համար։ ՀՀ Կառավարությունը հնարավորություն է տալիս սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվել բնակապահովման ծրագրից և ստանալ 16 միլիոն դրամ աջակցություն՝ անհատական բնակելի տուն կառուցելու համար։
Ծրագիրը վերաբացվել է 2026 թվականի մարտի 20-ին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս փուլում 1,417 ընտանիք կմիանա առաջին փուլում արդեն աջակցություն ստացած 2,319 շահառուներին։ Արդյունքում`մինչև 2027 թվականի ավարտը 3,736 ընտանիք կունենա սեփական տուն։
Կարդացեք հոդվածը` Русский