«Ուժեղ Հայաստան»-ը գործարկում է «Քո ձայնը» քաղաքական ուղեցույցը

3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում դաշինքի նախընտրական ցուցակի երրորդ համար Գոհար Մելոյանը ներկայացրել է «Քո ձայնը» կայքը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մայիսի 29-ին կայացած ասուլիսի ժամանակ Մելոյանը նշեց, որ նորաբաց կայքէջը միտված է լինելու քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը։

«Շատ հաճախ մեր հայրենակիցները իրավատեր չեն։ Մարդիկ վախենում են ճնշումներից, նրանց մոլորեցնում են, մենք փորձում ենք բոլոր մեխանիզմները ներդնել, որպեսզի Հայաստանի քաղաքացին ընտրության իր  քաղաքական կամքի նկատմամբ իրավական ոչ մի միջամտություն թույլ չտա»,-ասաց նա՝ հավելելով, որ կայքում կգործի նաև թեժ գիծ։

«Կայքէջը եռալեզու է։ Մենք գնալու ենք քաղաքացիների բոլոր ահազանգերի հետքերով»,-նշեց նա։

Գոհար Մելոյանը հավելել է, որ  «Ուժեղ Հայաստան»-ի առաջնահերթությունը Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավար և իրավական ընտրությունների անցկացումն է։

«Մենք հսկայական ներուժ ենք ներդնելու, որպեսզի քաղաքացիների համար ընտրական գործընթացի օրինականությունը մաքսիմալ ապահովենք։ Ժողովուրդն է իշխանության աղբյուրը, և մեր նպատակն է հնարավորություն ունենալ իրականացնել արդար, հավասար ընտրություններ»,-հավելել է Մելոյանը՝ քաղաքացիներին հորդորելով գնալ և ազատորեն իրացնել իրենց ընտրական իրավունքը։

Հայաստանում հունիսի 7-ին կանցկացվեն խորհրդարանական հերթական ընտրությունները։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն (ընտրություններին մասնակցության համար գրանցված «Ալյանս» կուսակցությունը դուրս է եկել ընտրապայքարից)։

«Ուժեղ Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը երրորդն է։ Դաշինքի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց վարչապետի թեկնածուն գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանն է՝ չնայած այն հանգամանքին, որ Սամվել Կարապետյանը, բացի Հայաստանի քաղաքացիությունից, ունի նաև Կիպրոսի և Ռուսաստանի քաղաքացիություն։ Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է, նա անցնում է իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու և փողերի լվացման քրեական գործերով։ Կարապետյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում։

Չնայած «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից արդար և հավասար ընտրությունների անցկացման կարևորության մասին հավաստիացումներին՝ Հակակոռուպցիոն կոմիտեն պարբերաբար հաղորդագրություններ և ձայնագրություններ է հրապարակում դաշինքի ներկայացուցիչների կողմից ընտրողներին ընտրակաշառք տալու, ընտրողների ազատ կամքի վրա ազդելու գործողությունների բացահայտումների մասին։

Հայերեն Русский

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին