Հայաստանի ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած են՝ կանխելու ցանկացած հեղաշրջման փորձ. վարչապետ

2 րոպեի ընթերցում

Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգերը բավարար չափով կայացած են՝ կանխելու ցանկացած հեղաշրջման փորձ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, թե եթե իրենից հաղթանակը «գողանան», ինքը պատրաստ է գնալ հեղափոխության։

«Հայաստանի իրավապահ և ինստիտուցիոնալ համակարգը բավարար չափով կայացած է, որպեսզի բնում խեղդի ցանկացած հեղաշրջման փորձ»,- ասել է վարչապետը։

Փաշինյանը նաև հայտարարել է, որ անիմաստ է մեկնաբանել Քոչարյանի՝ ընտրություններում հաղթելու վերաբերյալ պատկերացումները։

«Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իր իրականության զգացումը կորցրել, որ մտածում է՝ ինքը Հայաստանի Հանրապետության խորհրդարանական ընտրություններում կարող է հաղթել, ես դրա վերաբերյալ անիմաստ եմ համարում որևէ մեկնաբանություն անել։ Մնում է միայն կարեկցել այդ մարդուն»,- նշել է նա։

Հունիսի 7-ին Հայաստանում կանցկացվեն խորհրդարանական ընտրություններ։ Ընթանում է նախընտրական քարոզարշավը։ Մասնակցում են 18 ուժեր՝ երկու դաշինք և 16 կուսակցություն (ի սկզբանե գրանցված ուժերից մեկը՝ «Ալյանս» կուսակցությունը, դուրս է եկել ընտրապայքարից)։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը, իսկ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ «Հայաստան» դաշինքի, որի կազմում են ՀՅԴ-ն և «ԱռԱջ» կուսակցությունը։  

Հայերեն English Español Русский Türkçe

Գևորգ Պապոյանը Ծաղկաձորում մասնակցել է Ծաղկունյաց հրապարակի պաշտոնական վերաբացման հանդիսավոր արարողությանը

ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին. ԿԸՀ

Շիրակի ոստիկանները բացահայտել են Առափի գյուղում կատարված բնակարանային գողությունը․ գողոնը մասամբ հայտնաբերվել է, մեկ անձ ձերբակալված է

Երևան-Կապան-Երևան թռիչքները սպասարկող օդանավը կանցնի կարճաժամկետ պլանային տեխնիկական սպասարկում

CITES կոնվենցիա. Հայաստանը կատարելագործում է վայրի կենդանիների և բույսերի առևտրի վերահսկողությունը

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին