ՊԵԿ-ի ու Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները քննարկել են հարկային և մաքսային բարեփոխումները

1 րոպեի ընթերցում

Պետական եկամուտների կոմիտեի  նախագահ Էդուարդ Հակոբյանը մայիսի 26-27-ը հյուրընկալել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) առաքելության ներկայացուցիչներին և հայաստանյան առաքելության ղեկավար Ալեքսանդր Ֆերենց Թիմանին։

Ողջունելով ԱՄՀ ներկայացուցիչներին՝ Էդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը՝ ընդգծելով ԱՄՀ առանցքային դերը ՊԵԿ հարկային և մաքսային բարեփոխումների գործընթացում։

«Արմենպրես»-ին ՊԵԿ-ից տեղեկացրին, որ հանդիպումների ընթացքում քննարկվել են ՊԵԿ առաջնահերթությունները՝ բազմամյա առաքելության ծրագրի ձևավորման և Հայաստանում ԱՄՀ կարողությունների զարգացման աշխատանքների կառուցակարգման համատեքստում։

Միաժամանակ, քննարկվել և առանձնացվել են ՊԵԿ կարողությունների զարգացմանն ուղղված՝ ԱՄՀ-ի հետ հետագա համագործակցության ուղղությունները, որոնք ներառում են կրիպտոարժույթների և այլ թվային ակտիվների հարկման համակարգի ներդրումը, համապատասխանության ռիսկերի կառավարման բարելավումը, ինչպես նաև մաքսային և հարկային համակարգերի համագործակցության և գործառույթների ինտեգրմանն ուղղված տեխնիկական աջակցության հնարավորությունները։

 

Հայերեն English Русский

Ռուսական ԱԹՍ-ները հարվածել են Կիևի մարզի պահեստներին. զոհերի թիվը հասնում է մի քանի տասնյակի

Հիմնանորոգվում է Ուջան բնակավայրով անցնող տեղական նշանակության ճանապարհը

Ռազմական ոստիկանության պետի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել

Ղազախստանի նախագահը միջուկային տերություններին կոչ է արել հնարավորինս շուտ բանակցել և արգելել միջուկային փորձարկումները

Արարատ Միրզոյանն ընդգծել է ընթացիկ դեսպանահավաքի ուղերձի կարևորությունը

Բիշքեկում կայանալիք ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների առաջնորդներ

Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած

Եղանակը Հայաստանում. առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով

«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմով

Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել