ՀԷՑ-ը միջազգային բանկերում ունեցած պարտքերից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի մարում է կատարել

2 րոպեի ընթերցում

Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը կատարել է միջազգային բանկերի նկատմամբ ունեցած իր վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի չափով մարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով։ Պետրոսյանն ընդգծել է, որ այս պահին ՀԷՑ-ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 347,6 մլն. ԱՄՆ դոլար։

«Օրերս «ՀԷՑ» ՓԲԸ կողմից միջազգային բանկերի նկատմամբ ունեցած վարկային պարտավորություններից ևս շուրջ 9 մլն ԱՄՆ դոլարի չափով մարում կատարեցինք։

2025թ. հուլիս ամսվա դրությամբ՝ ՀԾԿՀ նախագահի կողմից ՀԷՑ-ի նկատմամբ վարչական վարույթ հարուցելու պահին, Ընկերությունն ուներ վարկային պարտավորություններ միջազգային և տեղական բանկերի, ինչպես նաև թողարկված պարտատոմսերի (ներառյալ՝ հաշվեգրված տոկոսները) գծով շուրջ 396,8 մլն. ԱՄՆ դոլարի չափով, որից միայն միջազգային բանկերին՝ շուրջ 123,3 մլն. ԱՄՆ դոլար (ընդ որում. Ընկերության 100% բաժնետոմսերի գրավադրմամբ):

Այս պահին ՀԷՑ-ի վարկային պորտֆելը կազմում է շուրջ 347,6 մլն. ԱՄՆ դոլար, որից միջազգային վարկերի գումարը՝ 93,2 մլն. ԱՄՆ դոլար:

Ըստ այդմ, ժամանակավոր կառավարման շրջանում միջազգային ու տեղական բանկերի նկատմամբ ունեցած՝ ՀԷՑ-ի ֆինանսական պարտավորությունները նվազեցրել ենք մոտ 50 մլն ԱՄՆ դոլարի չափով (այդ թվում՝ վաղաժամկետ մարումներով)»,– գրել է Ռոմանոս Պետրոսյանը՝ շեշտելով, որ վճարումներն իրականացվել են բացառապես ՀԷՑ-ի սեփական միջոցների հաշվին՝ ընթացիկ ֆինանսատնտեսական բնականոն գործառնություններին զուգահեռ, առանց լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման։

Հայերեն English

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն