Հայաստանում Բուլղարիայի դեսպանատանը նշվեց Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի, բուլղարական այբուբենի օրը

2 րոպեի ընթերցում

Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի, բուլղարական այբուբենի, կրթության և մշակույթի, ինչպես նաև սլավոնական գրականության օրվա առթիվ Հայաստանում Բուլղարիայի դեսպանատանը կազմակերպվեց ընդունելություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառման շրջանակում բուլղարացի անվանի բանաստեղծ Պեյո Յավորովի անվան հ. 131 հիմնական դպրոցի սաները կատարեցին Հայաստանի և Բուլղարիայի ազգային օրհներգերը։ Աշակերտները ներկայացրեցին նաև հայ-բուլղարական ազգային պարեր և երգեր։

ՀՀ-ում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլա Նիկոլովը, ողջունելով ներկաներին, ընդգծեց, որ այս տոնը հատուկ նշանակություն ունի ոչ միայն Բուլղարիայի, այլև բոլոր այն ժողովուրդների համար, որոնք կիսում են սլավոնական գրերի և մշակույթի հոգևոր ժառանգությունը։

«Սուրբ Կիրիլի և Մեթոդիոսի գործունեությունը ծառայում է որպես կամուրջ ազգերի միջև՝ դառնալով մշակութային ինքնության, ժառանգության, ազգային հպարտության և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։

Այսօր, առավել քան երբևէ, մայիսի 24-ը բուլղարացիների և մյուս սլավոնական ժողովուրդների համար պարզապես օրացուցային ամսաթիվ չէ։ Այն օր է, որը խորհրդանշում է կրթության, մշակույթի և գրագիտության ոգին։

Մենք նշում ենք ոչ միայն պատմական նվաճում, այլև կենդանի ավանդույթ, որը շարունակում է ոգեշնչել և ձևավորել մեր հասարակությունները։ Այս օրը գիտելիքի և մշակութային ժառանգության անսասան ուժի իրական վկայությունն է։

Շնորհակալություն այս ուրախալի տոնը միասին նշելու համար»,- նշեց  դեսպանը։

Միջոցառման ընթացքում պարային և երաժշտական համարների, ինչպես նաև միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության համար դեսպանությունը պատվոգրեր  հանձնեց «Խաչատրյան» պարային խմբի ղեկավար Էդուարդ Խաչատրյանին և երգչախմբի գեղարվեստական ղեկավար Աշխեն Շահազիզյանին։

Հայերեն English Русский

Լեռների պահպանությունն ինքնության, ջրային անվտանգության և համայնքների ապագայի պահպանությունն է. Համբարձում Մաթևոսյան

ՆԳ նախարարը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումն ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթի վերաբերյալ

Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին

«Արհեստական բանականության կնքահայրը»՝ ԱԲ ռիսկերի ու մարդկությանը սպառնացող վտանգների մասին. բացառիկ հարցազրույց Նոբելյան մրցանակակիր Ջեֆրի Հինթոնի հետ

Շվեյցարացի անվանի երգեհոնահար Գի Բովեի կատարողական արվեստը՝ երևանյան բեմում

Արսեն Թորոսյանն այցելել է Գավառի նախկին մանկատան շենք. այն կվերափոխվի սոցիալական բնակարանների

Սաուդյան Արաբիայի հակաօդային պաշտպանության ուժերն Էր Ռիադի ուղղությամբ արձակված հրթիռներ են խոցել

Հայաստանում նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ՆԳՆ ոստիկանություն

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարության շենքի ուղղությամբ հրթիռային հարվածների մասին

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի