Այստեղ եմ՝ առաջ տանելու ԱՄՆ նախագահի և ՀՀ վարչապետի ապագայի տեսլականը. Մարկո Ռուբիոն՝ Երևանում

2 րոպեի ընթերցում

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն խիզախ ճանապարհ է համարում Հարավայի Կովկասում խաղաղությանն ուղղված Հայաստանի ջանքերը, որին աջակցում է նաև Միացյալ Նահանգները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ռուբիոն հայտարարեց Հայաստան կատարած այցի ընթացքում:

«Ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, որպեսզի շարունակեմ առաջ տանել նախագահ Թրամփի և վարչապետի (խմբ․ նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին) ապագայի տեսլականը: Սա խիզախ ճանապարհ է, խիզախ ճանապարհ դեպի խաղաղություն Հարավային Կովկասում, որը հաստատվել է անցյալ տարվա օգոստոսի 8-ին, Վաշինգտոնում։ Ինձ համար պատիվ էր այսօր այստեղ միանալ արտաքին գործերի նախարարին (խմբ. նկատի ունի Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին)՝ ստորագրելու այս երկկողմ համաձայնագիրը՝ Միջազգային խաղաղություն և բարգավաճում տանող երթուղու  կամ, ինչպես նրան անվանում են՝ TRIPP-ի մասին: Այս համաձայնագիրը նշանավորում է այս պատմական ուղին Հայաստանում կյանքի կոչելու և, անկեղծ ասած, ողջ տարածաշրջանում խաղաղությունն առաջ մղելու և բարեկեցությունը բարձրացնելու մեր այսօրվա ամենամեծ քայլը»,- նշեց Ռուբիոն:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։ 

Հայերեն English Español فارسی Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար