Աշխարհում, այդ թվում՝ ԱՊՀ սահմաններին ռազմաքաղաքական իրադրությունն զգալիորեն բարդացել է. Պուտին

2 րոպեի ընթերցում

Աշխարհում իրադրությունն զգալիորեն բարդացել է, անկայունության նոր օջախներ են ի հայտ եկել, այդ թվում՝ ԱՊՀ երկրների սահմանների մերձակայքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղերձում՝ ուղղված ԱՊՀ երկրների Անվտանգության մամինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 58-րդ նիստի մասնակիցներին:

«Այսօր աշխարհում ռազմաքաղաքական իրադրությունն զգալիորեն բարդացել է: Լուրջ ճգնաժամ է ընդգրկել Մերձավոր Արևելքը: Անկայունության նոր օջախներ են ի հայտ եկել, այդ թվում, մեր սահմանների մերձակայքում: Այս առումով կարևոր է առավելագույնս օգտագործել ձեր կառույցների վերլուծական, կադրային, օպերատիվ, տեխնիկական հնարավորությունները՝ հնարավոր ներքին և արտաքին սպառնալիքներից ամբողջ Համագործակցության հուսալի պաշտպանության համար, կանոնավոր կերպով փոխանակել տեղեկատվություն, մշակել միասնական մոտեցումներ ընդհանուր խնդիրների լուծման հարցում», - ՌԴ նախագահի ուղերձից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Պուտինը նշել է, որ նիստում պետք է առարկայորեն քննարկել լայն շրջանակի մասնագիտական ​​հարցեր: Դրանց թվում են ավելի արդյունավետ հակազդումն ահաբեկչությանը և ծայրահեղականությանը, անդրազգային կազմակերպված հանցավորությանը, կիբեռհանցագործություններին և անվտանգության այլ համակարգային սպառնալիքների:

«Վստահ եմ, որ նիստի արդյունքները կծառայեն մեր երկրների և ժողովուրդների անվտանգ և կայուն զարգացման ապահովմանը: Մաղթում եմ Ձեզ բեղմնավոր աշխատանք և հաջողություններ», - եզրափակել է Ռուսաստանի նախագահը:

Հայերեն العربية فارسی

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան