Իրանի նախագահը հրահանգել է վերականգնել միջազգային ինտերնետի հասանելիությունը. ԶԼՄ-ներ

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հրաման է արձակել միջազգային ինտերնետի հասանելիության վերականգնման մասին՝ գրեթե 90-օրյա անջատումից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 25-ին հաղորդել են իրանական պետական ​​լրատվամիջոցները՝ հղում անելով Իրանի կապի նախարարության հասարակայնության հետ կապերի ղեկավարին։

Հայտնի չէ, թե որոշումից հետո ինչպես և երբ է Իրանը կրկին միանալու համաշխարհային ցանցին։

Իր հերթին, Reuters գործակալությունը հաղորդում է, որ ըստ NetBlocks ինտերնետային դիտորդական կենտրոնի՝ իրանցիների մեծ մասը 87 օր շարունակ չի կարողացել մուտք գործել համաշխարհային ցանց, և միայն որոշ քաղաքացիներ են հասանելիություն ունեցել թանկարժեք և առաջադեմ VPN-ների, որոնք շրջանցում են սահմանափակումները։

Իրանի իշխանությունները սկզբում անջատել էին ինտերնետը հունվարի 8-ից՝ ի պատասխան երկրում տեղի ունեցող հակակառավարական ցույցերի։ Փետրվարին ինտերնետի հասանելիությունն աստիճանաբար վերականգնվել էր, սակայն կրկին արգելափակվել էր փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո։

Հայերեն Русский

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել

Հայկական կողմը մեծ ներուժ է տեսնում աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացման գործում. ՀՀ նախագահ

Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է Լիտվայի Սեյմի նախագահ Յուզաս Օլեկասի հետ