Խոսրով  Խլղաթյան

Գեղհովիտ գյուղում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

1 րոպեի ընթերցում

Գեղհովիտ գյուղում ոռոգման ջրատարի ներքին ցանց է կառուցվում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ գյուղում ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Գեղհովիտի ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 106 միլիոն 747 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսվում է ոռոգման ջրատարի ներքին ցանցի կառուցում Գեղհովիտ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղում, 6, 7, 9, 13, 15, 20 և 21-րդ փողոցներում՝ 3730 գծամետր ընդհանուր երկարությամբ, երկաթբետոնե, առանձին տեղերում՝ երկաթե խողովակներով։

Դեռևս 2025 թվականի սեպտեմբերից սկսված շինարարական աշխատանքները իրականացվել են շուրջ 40 տոկոսով։ Շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2026 թվականի ընթացքում։

Ծրագրի իրականացման արդյունքում հաջորդ տարվա ոռոգման շրջանի մեկնարկից ոռոգման ջուրը Գեղհովիտի տնտեսությունների մոտ 60 տոկոսին՝ շուրջ 60 հեկտար տարածքում, կմատակարարվի ժամանակին և անկորուստ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում