Սպորտ

Սպերցյանը չի բացառել, որ Ռուսաստանի գավաթի եզրափակիչը իր վերջին հանդիպումը կարող է լինել «Կրասնոդար»-ում

1 րոպեի ընթերցում

Սպերցյանը չի բացառել, որ Ռուսաստանի գավաթի եզրափակիչը իր վերջին հանդիպումը կարող է լինել «Կրասնոդար»-ում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի  ու ռուսական «Կրասնոդար»-ի ավագ Էդուարդ Սպերցյանը խոսել է ակումբից հեռանալու իր հնարավորությունների մասին:

«Տեսնենք, թե ինչ կլինի, ամեն ինչ հնարավոր է, գուցե, սա իմ վերջին հանդիպումն էր «Կրասնոդար»-ի կազմում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ռուսաստանի գավաթի եզրափակիչ խաղում Մոսկվայի «Սպարտակ»-ի դեմ խաղից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Սպերցյանը:

Ռուսաստանի գավաթի եզրափակչում «Կրասնոդար»-ը հետխաղյա 11 մետրանոցներով զիջել է Մոսկվայի «Սպարտակ»-ին` 3-4 հաշվով, իսկ խաղի հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով։ 35-րդ րոպեին հաշիվը բացել էր «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Պաբլո Սոլարին, իսկ 56-րդ րոպեին Դուգլաս Սուարեսը հավասարեցրել էր հաշիվը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում