Հայաստանում ամենավստահելի կառույցը բանակն է. IRI-ի հարցման տվյալները

2 րոպեի ընթերցում

Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է  հարցման նոր տվյալներ Հայաստանում ամենավստահելի կառույցների վերաբերյալ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հարցման մասնակիցների մեծամասնության համար ամենավստահելի կառույցը հայկական բանակն է։

Հարցման արդյունքները՝ ստորև.

Զինված ուժեր-49 տոկոս՝ շատ գոհ, 28 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 9 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 10 տոկոս՝ շատ դժգոհ, 4 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։

Մարզպետարաններ-35 տոկոս՝ շատ գոհ, 37 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 12 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 8 տոկոս՝ շատ դժգոհ, 9 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։  

Ոստիկանություն-33 տոկոս՝ շատ գոհ, 37 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 13 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 15 տոկոս, շատ դժգոհ, 4 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։

Տեղական ինքնակառավարման մարմիններ-30 տոկոս՝ շատ գոհ, 38 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 14 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 13 տոկոս՝ շատ դժգոհ, 5 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։

Հայ Առաքելական եկեղեցի-40 տոկոս՝ շատ գոհ, 27 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 11 տոկոս ավելի շուտ դժգոհ, 14 տոկոս՝ շատ դժգոհ, 9 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։

Վարչապետի աշխատակազմ-31 տոկոս՝շատ գոհ, 32 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 10 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 23 տոկոս՝ շատ դժգոհ, 5 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։  

Կենտրոնական ընտրական հանձնաժողով-21 տոկոս՝ շատ գոհ, 31 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 10 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 10 տոկոս՝ շատ դժգոհ, 28 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։

Երևանի քաղաքապետարան-18 տոկոս՝ շատ գոհ, 29 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 18 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 33 տոկոս՝ շատ դժգոհ, 2 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։

Դատարաններ-13 տոկոս՝ շատ գոհ, 31 տոկոս՝ ավելի շուտ գոհ, 17 տոկոս՝ ավելի շուտ դժգոհ, 21 տոկոս՝ շատ դժգոհ, 18 տոկոս՝ հրաժարվել է պատասխանել։

Հարցումն անցկացվել է հեռախոսազանգերի միջոցով, մայիսի 5-11-ը։

Հայերեն العربية English Русский

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի

Երևանյան հռչակագիրը կարևոր քաղաքական աջակցություն է COP17-ի բանակցություններին. Համբարձում Մաթևոսյան

Հայաստանը մասնակցել է Trigger X միջազգային օպերացիային. դուրս է բերվել 248 միավոր հրազեն և ավելի քան 11 հազար փամփուշտ

Կենսաբազմազանության ճգնաժամը պահանջում է քաղաքական առաջնորդություն. Համբարձում Մաթևոսյան