Հայաստան

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» թեմային

1 րոպեի ընթերցում

Մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» թեմային

«Հայփոստ» ընկերությունը 2026 թվականի մայիսի 22-ին շրջանառության մեջ է դրել մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ նվիրված «Աշխարհահռչակ հայեր. Ալեք Մանուկյանի ծննդյան 125-ամյակ» թեմային:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ընկերության տարածած հաղորդագրությունից, 500 ՀՀ դրամ անվանական արժեքով գեղաթերթիկի նամականիշի վրա պատկերված է մեծանուն ամերիկահայ գործարար, գյուտարար, բարերար, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) բազմամյա նախագահ, հասարակական գործիչ և Հայաստանի ազգային հերոս Ալեք Մանուկյանը (1901-1996թթ):   

Գեղաթերթիկի վրա առկա են «ՀԱՅ ԳՈՐԾԱՐԱՐ, ԳՅՈՒՏԱՐԱՐ, ԲԱՐԵՐԱՐ» և «125 ԱՄՅԱԿ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Ալեք Մանուկյանին է պատկանում աշխարհում առաջին միաբռնակ Delta ծորակի գյուտը: Նրա աջակցությամբ են հիմնվել և ֆինանսավորվել տասնյակ հայկական դպրոցներ և մշակութային կենտրոններ ամբողջ աշխարհում:

Թողարկման օրը` 22 մայիսի 2026թ.

Դիզայնը՝ Վահագն Մկրտչյանի

Տպարանը` bpost Philately & Stamps Printing, Բելգիա

Նամականիշի չափսերը` 40,0 x 30,0 մմ

Գեղաթերթիկի չափսերը` 60,0 x 60,0 մմ

Տպաքանակը՝ 15 000 հ.

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում