Աշխարհ

ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտնել է, որ MV Hondius զբոսանավում հիվանդացության դեպքերի պատճառ դարձած հանտավիրուսի գլոբալ տարածման ռիսկը մնում է ցածր։

«Հանրային առողջության ռիսկը վերագնահատվել է առկա ամենաարդիական տեղեկատվության հիման վրա, և գլոբալ ռիսկը մնում է ցածր», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է ԱՀԿ-ի կողմից X սոցիալական ցանցում հրապարակված հայտարարության մեջ։

Կազմակերպությունը նշել է, որ զբոսանավի չվարակված ուղևորների և անձնակազմի համար ռիսկը մնում է չափավոր՝ նշելով, որ կոնտակտավոր անձանց մոտ հիվանդությունը դեռ կարող է դրսևորել ինկուբացիոն ժամանակահատվածում, ուստի անհրաժեշտ է շարունակական մոնիթորինգ։

ԱՀԿ-ն ակնկալում է, որ վիրուսի հետագա փոխանցման ռիսկը կնվազի վերահսկողության միջոցառումների կիրառումից հետո։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում