«Ուժեղ Հայաստան»-ի անդամների կողմից ՔՊ-ի քարոզարշավը խոչընդոտելու վարույթով ձերբակալվել է 10 անձ

3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների կողմից իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն։ 

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված հաղորդման համաձայն՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ տեղեկանալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից նախապես հայտարարված նախընտրական քարոզարշավի անցկացման վայրի վերաբերյալ՝ նպատակ ունենալով խոչընդոտել քարոզարշավը, կազմակերպել և խոչընդոտել են կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը։Մասնավորապես՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ մայիսի 16-ին Նորաշեն բնակավայրի սկզբնամասում՝ ճանապարհի երթևեկելի հատվածում, ճանապարհն ավտոմեքենաներով փակելու եղանակով խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզչության բնականոն ընթացքը:Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» դաշինքի մի խումբ աջակիցներ նույն օրը Մեծավան բնակավայրի Անդրանիկի փողոցի սկզբնամասում գտնվող հրապարակում` ճանապարհի երթևեկելի հատվածում միացրել են բարձր երաժշտություն, բռնություն են գործադրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակիցների նկատմամբ՝ այդ կերպ խոչընդոտելով քարոզարշավի բնականոն ընթացքը:Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը)։Քրեական վարույթի շրջանակում 10 անձ ձերբակալվել է»,-ասված է հաղորդագրության մեջ։ 

Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, որն արձակուրդում է ու մասնակցում է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, հայտարարել էր, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները մայիսի 16-ին Լոռու մարզի մի շարք բնակավայրերում խոչընդոտել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավը։ 

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը սկսվել է մայիսի 8-ից և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրութւուններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցթություն և 2 դաշինք։ 

Հայերեն Русский

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը

Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև

Կառավարությունն ութ համայնքում 9 սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար կհատկացնի ավելի քան 1 մլրդ դրամ

Ռոք երաժշտությունը Գյումրիում. կանցկացվի «Դալան ռոք ֆեստ»-ը

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր