Եվրոպա

Լատվիան և Լիտվան պատրաստ են մասնակցելու ԵՄ առաքելությանը Հորմուզի նեղուցում. Euractiv

1 րոպեի ընթերցում

Լատվիան և Լիտվան պատրաստ են մասնակցելու ԵՄ առաքելությանը Հորմուզի նեղուցում. Euractiv

Լատվիան և Լիտվան պատրաստ են մասնակցելու Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովման հնարավոր եվրոպական առաքելությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է Euractiv լրատվական հարթակը:

Հարթակի տվյալներով՝ Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը հայտարարել է, որ Վիլնյուսը պատրաստ է մասնակցելու Հորմուզի նեղուցի գործողությանը: Ինչպես նշում է հարթակը, Լատվիան նույնպես պատրաստ է միջոցներ տրամադրելու հնարավոր առաքելության համար: Ավելի վաղ հանրապետությունն արդեն մասնակցել է Կարմիր ծովում նավագնացության պաշտպանության ԵՄ Aspides գործողությանը:

Euractiv-ի տվյալներով՝ եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն առաջարկել է ընդլայնել Aspides գործողության մանդատը Հորմուզի նեղուցում: ԵՄ մի քանի երկրներ արդեն պատրաստակամություն են հայտնել տրամադրելու  լրացուցիչ նավեր:

Կարդացեք հոդվածը` فارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում