Տաշիրում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում առերևույթ հանցանքի մասին ստացված հաղորդման համաձայն՝ 2026 թվականի մայիսի 14-ին Տաշիր համայնքի պոլիկլինիկայում Ն.Պ.-ն նկատելով Ն.Գ.-ի օձիքին փակցված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարի կողմից նվիրած քարտեզը՝ վիրավորել է նրան, ապա պահանջել է հեռանալ պոլիկլինիկայից՝ հայտնելով, որ այդ տարածքը Ս.Կ.-ին է պատկանում, որից հետո սպառնացել է դանակով հարվածել, այնուհետև, քարտեզը քաշել է օձիքից, ինչի հետևանքով Ն.Գ.-ի ինքնազգացողությունը վատացել է, վայր է ընկել և գետնին հարվածելու հետևանքով գլխի շրջանում ստացել մարմնական վնասվածք:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (հոգեկան ներգործությունը՝ քաղաքական կամ այլ հայացքներով պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով) և 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը):

Վերջինս ձերբակալվել է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հայերեն

Գերմանիայում գիշերը մարել են «Արծվի բույն» պատմական շենքի հրդեհը․ մեկ անձ ձերբակալվել է

Վարչապետը Երևանի հանրային տրանսպորտում զրուցում է քաղաքացիների հետ

ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Զիմբաբվեի գործընկերոջ հետ քննարկել է կենսաբազմազանության պահպանության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Պրահայում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարանի շենք

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան բավարար աջակցություն չի ստանում ԱՄՆ-ից

COP17-ի շրջանակում կայացել է Տարածաշրջանային իշխանությունների և քաղաքների 9-րդ գագաթնաժողովը

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև

«Սերմից՝ սեղան». կենսաբազմազանությունը՝ կայուն գյուղատնտեսության հիմքում

Հայաստանի մի շարք համայնքներում գործողություններ են իրականացվում ընտրական հանցագործությունների գործերով․ կան ձերբակալվածներ

Պռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները