Տեխնիկան օգտագործվել է տարածքից հողի հեռացման աշխատանքի համար. ԿԳՄՍՆ պարզաբանում է տարածել Չեսար Օրբելյանի պալատի վերականգնման մասին

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պարզաբանում է տարածել Չեսար Օրբելյանի պալատի վերականգնման աշխատանքների շուրջ համացանցում տարածվող՝ տեխնիկայի օգնությամբ հողահեռացման աշխատանքների վերաբերյալ։

«2024 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվերով մշակվել է Վայոց ձորի մարզի Հորսի Չեսար Օրբելյանի պալատի և եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման նախագիծը: Նախագիծը սահմանված կարգով քննարկվել է նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդում և ստացել դրական եզրակացություն:

2026 թվականին հայտարարված մրցույթում հաղթած շինարարական կազմակերպության հետ կնքվել է պայմանագիր, և վերականգնման աշխատանքները մեկնարկել են: Համաձայն պայմանագրերի՝ վերականգնման աշխատաքների ընթացքում իրականացվում է նաև տեխնիկական և հեղինակային հսկողություն: Ըստ պալատի ամբողջական վերականգնման նախագծի՝ նախատեսվում է տեղում պահպանել պալատի պատերից մեկը, իսկ մնացած երեք՝ վերաշարված պատերն ապամոնտաժել և վերաշարել պիտանի քարերը՝ մնացածը լրացնելով նոր շարով: Ինչպես և նախատեսված է նախագծով, բոլոր պատերն ապամոնտաժվել են ձեռքով, համարակալվել են պիտանի քարերը՝ վերաշարման համար (լուսանկարները կցվում են):

Վերականգնման և նախագծման փուլին Կրթության, գիտության, մշակութի և սպորտի նախարարության պատվերով նախորդել են երկարատև հնագիտական պեղումներ: Պեղումների ընթացքում պալատի հատակը պեղվել է մինչև հիմնահողը. հետևաբար տարածքում այլ մշակութային շերտ չկա: Եղած թոնիրները կոնսերվացվել են՝ վնասվածքներից խուսափելու համար: Տեխնիկան օգտագործվել է տարածքից հողի հեռացման աշխատանքի համար:

Բոլոր հողային աշխատանքները՝ այդ թվում տեխնիկայի կիրառմամբ հողի տեղափոխումն իրականացվել է պեղող հնագետ Ավետիս Գրիգորյանի և նախագծի հեղինակ, վերականգնող ճարտարապետ Լևոն Վասիլյանի հսկողությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասված է նախարարության պարզաբանման մեջ։

Նույն պարզաբանող հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ նախատեսվում է Հորսի Չեսար Օրբելյանի պալատը և եկեղեցին վերականգնել ամբողջությամբ: Աշխատանքների տևողությունը 2-3 տարի է, իսկ վերականգնման աշխատանքների պայմանագրային արժեքը՝ շուրջ 309 մլն ՀՀ դրամ: 2026 թ. համար նախատեսված է իրականացնել շուրջ 83,5 մլն ՀՀ դրամի աշխատանք:

Կապալառու կազմակերպություն՝ «Ֆուլլ-Շին» ՍՊԸ, տեխնիկական հսկողություն՝ «ԷՍ ՌԻԲԻԼԴ» ՍՊԸ, հեղինակային հսկողություն՝ «ՎԱՍԱՐՏ» ՍՊԸ:

Հայերեն

Սևանից այս տարի ոռոգման նպատակով բաց է թողնվել 75,3 մլն խորանարդ մետր ջուր՝ պատմական նվազագույնը. Լևոն Ազիզյան

Պեսկովը հերքել է մինչև տարեվերջ 300 հազար մարդու զորակոչելու լուրերը

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը

Շախմատի կանանց ու տղամարդկանց թիմերը շարունակում են հաղթանակների շարքը համաշխարհային Օլիմպիադայում

Ոստիկանության գվարդիայի ծառայողները տարեսկզբից բացահայտել են հանցագործության շուրջ 660 դեպք

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

Վահան Կոստանյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների փոփոխությունը

«Վալդակար». երեխաների համար նախատեսված առաջին հայկական անիմացիոն սերիալը հասանելի է նաև արևմտահայերենով

Վարչապետն այցելել է Ֆրաունհոֆերի ջրածնի կիրառական կենտրոն

ՍԱՏՄ-ն արձագանքել է թունաքիմիկատների վերաբերյալ պատգամավոր Հարություն Մնացականյանի հայտարարություններին