Պակիստանում ահաբեկչության հետևանքով հինգ զինծառայող է զոհվել

1 րոպեի ընթերցում

Պակիստանի առնվազն հինգ զինծառայող է զոհվել և մեկը վիրավորվել Բելուջստանի հարավ-արևմտյան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետևանքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Պակիստանի անվտանգության ուժերի տեղեկությունները:

Զինվորները զոհվել են ինքնաշեն ռումբի պայթյունից, որը  «Բելուջստանի ազատագրական բանակի» (BLA) զինյալները տեղակայել էին զինվորական շարասյան ճանապարհին: Փոխհրաձգության ժամանակ սպանվել է յոթ ահաբեկիչ:

2025 թվականին Բելուջստանի տարածքում է տեղի ունեցել Պակիստանում գրանցված 5 397 ահաբեկչական հարձակումների մոտ 29%-ը, որոնք խլել են 1 235 մարդու կյանք: Այդ նահանգը երկար սահման ունի Աֆղանստանի հետ, որտեղ, Պակիստանի իշխանությունների տվյալներով, բազավորված են ահաբեկիչների ճամբարները: Բելուջստանում զինված խմբավորումները հարձակումներ են գործում Պակիստանի անվտանգության ուժերի և խաղաղ բնակչության վրա՝ էթնիկ փոքրամասնության՝ բելուջների  իրավունքների պաշտպանության պատրվակով:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն