Հայաստան

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների առաջարկների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է

1 րոպեի ընթերցում

ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների առաջարկների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակին նվիրված միջոցառումների հայեցակարգային առաջարկների ներկայացման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2026 թվականի մայիսի 20-ը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, նշելով, որ շահագրգիռ կազմակերպությունները և ստեղծագործական թիմերը կարող են իրենց առաջարկների փաթեթն ուղարկել Մշակույթի զարգացման հիմնադրամի էլ. հասցեին՝ [email protected]:

Ներկայացված հայտերի շնորհանդեսը տեղի կունենա մայիսի 25-ին ԿԳՄՍ նախարարությունում: Ժամի վերաբերյալ տեղեկատվությունը հայտատուների էլեկտրոնային հասցեներին կփոխանցվի լրացուցիչ։

Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԿԳՄՍ նախարարությունը նախաձեռնում է ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների հայեցակարգային առաջարկների հավաքագրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում