Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը մեկնարկել է Ուսանողական երրորդ հաքաթոնը

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Ծաղկաձորում մեկնարկել է Ուսանողական երրորդ հաքաթոնը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից։

«Մայիսի 12-15-ն անցկացվող միջոցառումը համախմբել է հայաստանյան բուհերի և կրթական կենտրոնների ավելի քան 100 ուսանողի։ Նպատակը երիտասարդների նորարարական ներուժի խթանումն է, թիմային աշխատանքի և տեխնոլոգիական խնդիրների լուծման հմտությունների զարգացումը, ինչպես նաև պետության, ուսանողների և տեխնոլոգիական համայնքի միջև համագործակցության հարթակի ձևավորումը»,- ասված է հաղորդագրությունում։

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել է նախարարության Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման վարչության պետ Հայկ Ենգիբարյանը։

«Նա ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիաների զարգացման ռազմավարության առանցքային նպատակներից է՝ Հայաստանը դիրքավորել որպես դիփ-թեք խաչմերուկ և տարածաշրջանային գիտահետազոտական կենտրոն, նաև կարևորել նման նախաձեռնությունների դերն այդ ճանապարհին»,- հայտնում են նախարարությունից։

Մասնակիցներին ողջունել է նաև Ռուս-հայկական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Ահարոն Ահարոնյանը։

«Նա նշել է, որ նախարարության նախաձեռնությամբ իրականացվող նման միջոցառումները կարևոր հարթակ են ուսանողների համար՝ իրենց գաղափարները ներկայացնելու, նոր գիտելիքներ ու փորձ ձեռք բերելու, գործնական հմտությունները զարգացնելու տեսանկյունից»,- նշված է հաղորդագրությունում։

Հաքաթոնին մասնակցելու հայտ է ներկայացրել ՀՀ բուհերի և ուսումնական կենտրոնների 46 թիմ, որոնցից ընտրվել է լավագույն 26-ը։

Մասնակից թիմերը ներկայացնում են Երևանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ինչպես նաև Վանաձորի և Գորիսի պետական համալսարանները, «Արմաթ» ինժեներական լաբորատորիան ու «Միտ» կրթական կենտրոնը։

Հաքաթոնի ավարտին լավագույն նախագծերը կարժանանան դրամական մրցանակների՝ 1-ին տեղը՝ 1.5 մլն դրամ, 2-րդ տեղը՝ 1 մլն դրամ, 3-րդ տեղը՝ 0.5 մլն դրամ։

Չորսօրյա միջոցառման ընթացքում թիմերը մենթորների աջակցությամբ կմշակեն և կներկայացնեն տեխնոլոգիական ոլորտին առնչվող նորարարական լուծումներ։ Թեմաները կընտրվեն Բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական ծրագրով սահմանված առաջնահերթ ուղղություններից՝ ներառելով արհեստական բանականությունը, տվյալագիտությունն ու մեքենայական ուսուցումը, ծրագրային ապահովման մշակումը, կենսաճարտարագիտությունն ու բժշկական տեխնոլոգիաները, առաջադեմ ճարտարագիտական և կայուն տեխնոլոգիական լուծումները։

 

Հայերեն

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը