«Նոր գիրք»-18/26. Հին հունական պոեզիա, Վաիս, Գասպարյան

3 րոպեի ընթերցում

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Թարգմանական գրականություն. Հին հունական պոեզիա (մ․թ․ա․ VIII-V դդ )

Գիրքն ընդգրկում է առաջին անգամ  հայերեն թարգմանված «Հոմերոսյան հիմները» (հեքսամետրով գրված 33 պոեմ կամ բանաստեղծություն), Հոմերոսից հետո հին հույն ամենահայտնի բանաստեղծ Հեսիոդոսի «Թեոգոնիա» ու «Աշխատանք և օրեր» պոեմները  (նոր թարգմանությամբ), ինչպես նաև հին հույն այլ բանաստեղծների երկեր՝ դարձյալ նոր թարգմանությամբ, ծավալուն առաջաբանով ու ծանոթագրություններով։

Հին հունարենից թարգմանությունը, առաջաբանը և ծանոթագրությունները՝ Գոհար Մուրադյանի և Արամ Թոփչյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Մանկապատանեկան գրականություն. Վիոլետ Վաիս, «Բրիոշն ու Տարտինը. Շնիկն ու անհեթեթ բաներ»

«Նմանը նմանին է գտնում» հայտնի ասացվածքը հիանալի նկարագրում է Բրիոշին և Տարտինին։ Նրանք ունեն հումորի նույն ճաշակը և հիմարություններ իրագործելու՝ միևնույն բնածին «շնորհը»։ Երկու շները քննարկում են «լուրջ» թեմաներ, օրինակ՝ այծերն ունե՞ն ատամներ, ապա թունդ վիճում են  ու լուրջ փորձության ենթարկում առողջ տրամաբանությունը։ Առաջին հայացքից Տարտինն ավելի խելամիտ է, քան Բրիոշը։ Նրա կատակների ու զվարճալի խաղերի «հերոսը» ընկերն է։ Գունեղ և զվարճալի կոմիքս փոքրիկ ընթերցողների համար։

Թարգմանիչ՝ Տաթևիկ Մանուկյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։

Նոն ֆիշն գրականություն Գասի Գասպարյան. «Դրախտում մոլորված․ հոլանդահայ ուսուցչի ճանապարհը»

Գիրքը ներկայացնում է Նիդեռլանդներում ապրող հայ ուսուցչի անցած ճանապարհն ու մտորումները օտարության, մշակութային և հոգևոր որոնումների, մանկավարժական հիմնահարցերի շուրջ։ Հեղինակը պարզ ու անկեղծ զրույցի լեզվով պատմում է, թե ինչ դժվարություններ է հաղթահարել Նիդեռլանդներ տեղափոխվելուց ի վեր, երբ ընդամենը 11-ամյա պատանի էր, և ինչպես է կառուցել իր կյանքը հայրենիքից հեռու։

Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:

Հայերեն Русский

Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միսաք Մանուշյանի անունը կրող հոսքի շրջանավարտները ստացել են դիպլոմները

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա

Աբովյանում կայանալիք ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը կգլխավորի Հովհաննես Աբրահամյանը

Վերակառուցվում է Երևանի հարավային մուտքը՝ Նորագավիթի խոշոր տրանսպորտային հանգույցը

Այլ անձանց բջջային հեռախոսներով և նրանց անվամբ ձևակերպել են մոտ 15 միլիոն դրամի վարկեր․ Տավուշի քրեական ոստիկանների բացահայտումը

Գևորգ Պապոյանն այցելել է «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ի Արտաշատի մթերման կետ

Թրամփի կարծիքով` Իրանի դեմ ԱՄՆ-ի պատերազմը շատ շուտով կավարտվի

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Սարգիս Հայոցյանն ազատվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից

Մաշտոցի անվան Մատենադարանի և Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի միջև հուշագիր է ստորագրվել