Աշխարհ

Մահացել է «Զանգը» կուլտային ճապոնական սարսափ վեպի հեղինակ Կոջի Սուզուկին

1 րոպեի ընթերցում

Մահացել է «Զանգը» կուլտային ճապոնական սարսափ վեպի հեղինակ Կոջի Սուզուկին

«Զանգը» հռչակավոր ճապոնական սարսափ վեպի հեղինակ Կոջի Սուզուկին մահացել է 68 տարեկան հասակում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Kyodo-ն։

Գործակալությունը հաղորդում է, որ գրողը մահացել է մայիսի 8-ին Տոկիոյի հիվանդանոցում։ Այլ մանրամասներ չեն հայտնվում։

Սուզուկիի դեբյուտային վեպը՝ «Դրախտը», 1990 թվականին արժանացել է Ճապոնիայի ֆենթեզի վեպերի մրցանակաբաշխության գլխավոր մրցանակին։

Սուզուկին միջազգային ճանաչում է ստացել 1991 թվականին հրատարակված «Զանգը» վեպի շնորհիվ։ Հիդեո Նակատայի 1998 թվականի կինոադապտացիայից հետո վեպը դարձել է համաշխարհային մշակութային ֆենոմեն` սկիզբ դնելով մեդիա ֆրանշիզի, այդ թվում՝ Գոռ Վերբինսկու 2002 թվականի հոլիվուդյան ռիմեյքի ու բազմաթիվ միջազգային ադապտացիաների։

Նրա աշխատանքները գովասանքի են արժանացել ինչպես Ճապոնիայում, այնպես էլ արտերկրում։ «Պարույր» վեպը արժանացել է Էյջի Յոշիկավայի գրական մրցանակին, իսկ «Եզր» վեպը՝ Շիրլի Ջեքսոնի մրցանակին ԱՄՆ-ում։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում