Որևէ պետության հաշվին մյուսի հետ հարաբերություն չի զարգացվում․ Փոխնախարարը՝ պաշտպանության ոլորտի դիվերսիֆիկացիայի մասին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունը պաշտպանության ոլորտի դիվերսիֆիկացիան չի իրականացնում որևէ պետության հաշվին մյուսի հետ հարաբերություններ զարգացնելով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

«Մենք չպետք է պարփակված, մենք մեր խնդիրներով պարուրված մնանք։ Այդ առումով, որքան շատ պետությունների հետ համագործակցենք, այդ թվում՝ Եվրոպական, աշխարհի այն երկրների, որոնք ցանկանում են, որ ՀՀ-ում տիրի խաղաղություն և դա իրականացնում են ի նպաստ մեր պաշտպանական կարողությունների զարգացման, մենք պետք է իրենց հետ մեր հարաբերություններն ավելի զարգացնենք։ Որևէ պետության հաշվին որևէ պետության հետ հարաբերություն չի զարգացվում»,- նշեց Սարգսյանը։

Անդրադառնալով Հնդկաստանի հետ պաշտպանության ոլորտում համագործակցությանը, Սարգսյանն այն որակեց հրաշալի, նշելով, որ դա ևս իրականացվում է Հայաստանի պաշտպանական կարողությունները բարելավելու նպատակով։

Հայերեն English Русский

Կրակովում հրաձգության հետևանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 15-ը՝ վիրավորվել

Մենք պահպանում ենք փառատոնի սրտի զարկը. «Կարմեն. ըմբոստ թռչնակը» դրամայի ցուցադրությամբ Երևանում մեկնարկեց 18-րդ «ՌեԱ»-ն

Վահան Կոստանյանը և Իվանկա Տաշևան անդրադարձել են Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունների օրակարգային հարցերին

Երևան-Սոֆիա-Երևան ավիաչվերթը վերականգնվեց

Ադրբեջանը չի կարող Հայաստանից պահանջել փոխել Սահմանադրությունը, քանի որ դա մեր ներքին հարցն է. Փաշինյան

Իրանը 48 ժամվա ընթացքում խորհրդակցություններ է անցկացրել 12 երկրի հետ

Ռումինիայում հացահատիկ տեղափոխող բեռնատար գնացքը բախվել է շոգեքարշի

Ծանրորդ Էմմա Պողոսյանը 8-րդն է ծանրամարտի ԱԱ-ում

Մեծ Բրիտանիան երկրորդ ռազմական արբանյակն է դուրս բերել ուղեծիր

Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է