Փեզեշքիանը հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ
1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ վերջերս հանդիպել է Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի հետ։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
«Ես պատիվ ունեցա հանդիպելու թանկագին առաջնորդի հետ։ Մենք միասին խոսեցինք մոտ երկուս ու կես ժամ», - ասել է Փեզեշքիանը Արդյունաբերության նախարարությունում հանդիպման ժամանակ։
Ըստ Իրանի նախագահի մամուլի ծառայության՝ հանդիպումն անցել է անկաշկանդ մթնոլորտում։
Վերջին շրջանում Մոջթաբա Խամենիի գտնվելու վայրի և նրա վիճակի մասին տեղեկություններ չեն եղել։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նա ծանր վիրավորում է ստացել փետրվարի 28-ին ամերիկա-իսրայելական հարվածների ժամանակ, որոնց հետևանքով զոհվել էր նրա հայրը՝ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Մոջթաբա Խամենեին Իրանի գերագույն առաջնորդ է նշանակվել մարտի 8-ին։