Քաղաքականություն

Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը Հարավային Կովկասի գործընթացների նկատմամբ. Վահագն Խաչատուրյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը Հարավային Կովկասի գործընթացների նկատմամբ. Վահագն Խաչատուրյան

Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը Հարավային Կովկասի գործընթացների նկատմամբ, ինչպես նաև՝ այդ երկրի ներդրումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ համատեղ հայտարարության ընթացքում նշեց Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը։ 

Նախագահը շեշտեց, որ Լատվիայի նախագահի հետ հանդիպման և զրույցի ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային և արտատարածաշրջանային բնույթի հարցեր՝ ներառյալ Մերձավոր Արևելքում ստեղծված իրադրությունը։

«Նախագահ  Ռինկևիչսին եմ ներկայացրել նաև Հարավային Կովկասում տեղ գտած վերջին զարգացումները, այդ թվում՝ մեր հարևանների հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հայաստանը բարձր է գնահատում Լատվիայի հավասարակշռված մոտեցումը՝ տարածաշրջանային գործընթացների նկատմամբ և նրա ներդրումը տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման գործում»,- ընդգծեց Վահագն Խաչատուրյանը։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում