Սպորտ

Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ծանրամարտի աշխարհի երիտասարդների առաջնությունում Հայաստանը կրկին մեդալ է նվաճում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եգիպտոսում ընթացող աշխարհի առաջնությունում պայքարի մեջ մտան 77 կգ կանայք: Հայաստանի հավաքականի անդամ Աննա Ամրոյանը հաջողությամբ բարձրացրեց 100 կգ, 104 կգ, 106 կգ: Հրում վարժությունում նա գլխավերևում պահեց 128 կգ, 132 կգ ու 134 կգ: Այս ձևում նա առաջինն է: Երկամարտի 240 կգ արդյունքով՝ Աննա Ամրոյանը դարձավ աշխարհի երիտասարդների առաջնության չեմպիոն:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում