Հայաստանի նախագահն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահին

3 րոպեի ընթերցում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Կարլ Նեհամմերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահը ողջունել է հյուրին և բարձր գնահատել Եվրոպական ներդրումային բանկի հետ Հայաստանի երկարամյա և արդյունավետ համագործակցությունը՝ ընդգծելով բանկի կարևոր դերը երկրի տնտեսական արդիականացման և բարեփոխումների օրակարգի առաջմղման գործում։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ ԵՆԲ-ն շարունակում է մնալ Հայաստանի հուսալի գործընկերներից մեկը՝ ուղղված ենթակառուցվածքային և զարգացման ծրագրերի իրականացմանը։

Կարլ Նեհամմերը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել ԵՆԲ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը Հայաստանի առաջնահերթ զարգացման ուղղություններին՝ կարևորելով երկկողմ համագործակցության հետագա խորացումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ և նախատեսվող մի շարք համատեղ ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ ջրամատակարարման, ճանապարհաշինության, էներգետիկ և համայնքային ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում։ Կարևորվել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակում տարածաշրջանային կապուղիների զարգացման ուղղությամբ հնարավոր համագործակցությունը, ինչպես նաև ճանապարհային ենթակառուցվածքների բարելավման ծրագրերի առաջմղումը։

Զրուցակիցները քննարկել են նաև էներգետիկ ոլորտում իրականացվող խոշոր ծրագրերը՝ ընդգծելով դրանց ռազմավարական նշանակությունը Հայաստանի էներգետիկ անվտանգության և տարածաշրջանային ինտեգրման տեսանկյունից։ Այս համատեքստում կարևոր է համարվել միջազգային ֆինանսական գործընկերների ներգրավվածության շարունակականությունը և ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովումը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև Սյունիքի մարզում իրականացվող զարգացման նախաձեռնություններին, ինչպես նաև մայրաքաղաք Երևանի ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերին՝ ներառյալ քաղաքային տրանսպորտի և էներգաարդյունավետության ուղղությունները։ Կողմերը կարևորել են այդ ծրագրերի շուտափույթ և արդյունավետ իրականացումը՝ քաղաքացիների կյանքի որակի բարելավման տեսանկյունից։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու արդյունավետ համագործակցությունը՝ միտված Հայաստանի կայուն զարգացմանը, տնտեսական դիմակայունության ամրապնդմանը և տարածաշրջանային կապերի ընդլայնմանը։

 

Հայերեն Français Русский

Դանիայի վարչապետը Թրամփի մեկնաբանություններից հետո հայտարարել է Գրենլանդիան պաշտպանելու  պատրաստակամության մասին

Գագիկ Ծառուկյանին առնչվող գործով ևս մեկ անձ կալանավորվել է

Սևանա լճից ոռոգման նպատակով սկսվել են ջրբացթողումները

Հայաստանում օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով. հանրապետության մեծ մասում կդադարեն տեղումները

Ուկրաինան և Գերմանիան համաձայնագիր են ստորագրել BARS ԱԹՍ-ների համատեղ արտադրության վերաբերյալ

Շիրղոլամին անդրադարձել է հարցին, թե ինչու Էրդողանն ու Ալիևը չեն մասնակցել Ալի Խամենեիի հրաժեշտի արարողությանը

Ախպրաձորում 2018-2025 թթ-ին 146 միլիոն 700 հազար դրամ ներդրմամբ իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 5 ծրագիր

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան նախատեսում է մինչև 2030 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 5 տոկոսի

«Դը Գոլի մարտը», «Հայրենիք», «Արևմտամետները». վարկանիշային ֆիլմերը՝ «Ոսկե ծիրան»-ի տարբեր ծրագրերում

Իրանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ-ի վերջին հարվածները՝ նաև նախազգուշացում անելով հարևան երկրներին