Հայաստան

ԱԺ-ն քննարկել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

1 րոպեի ընթերցում

ԱԺ-ն քննարկել է Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը

Ազգային ժողովը քննարկել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արուսյակ Ջուլհակյանի ընտրության հարցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նրա թեկնածությունն առաջադրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

«Ինձ համար մեծ պատիվ է, միաժամանակ՝ մեծ պատասխանատվություն, հաշվի առնելով այն, որ այս հանձնաժողովն ավանդաբար ամենածանրաբեռնվածն է Ազգային ժողովում»,- նշել է Ջուլհակյանը:

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը թափուր է 2026 թվականի մարտից, երբ Վլադիմիր Վարդանյանն Ազգային ժողովի կողմից ընտրվեց Սահմանադրական դատարանի անդամ՝ վայր դնելով պատգամավորական մանդատը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում