Տնտեսություն

ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին

1 րոպեի ընթերցում

ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն տեղեկացնում է, որ մայիսի 5-ից ԱրարատԲանկի վարչության նախագահ, գործադիր տնօրեն է նշանակվել Վախթանգ Աբրահամյանը։ Վերջինս բանկային և ֆինանսական ոլորտի բարձր օղակի ղեկավար է՝ ՀՀ կենտրոնական բանկում, ֆինանսական ենթակառուցվածքների և զարգացող թվային ֆինանսների փոխկապակցված ոլորտներում շուրջ 30 տարվա ղեկավարման փորձով:

Այս նշանակումը կապահովի բանկի զարգացման նոր փուլ՝ թվային վերափոխմամբ,  կառավարման և բիզնես մոդելների արդիականացմամբ՝ շարունակելով պատասխանատու և կայուն գործելակերպը։

Բանկից միաժամանակ տեղեկացնում են, որ վեց տարվա նվիրված աշխատանքից հետո Մհեր Անանյանը դադարեցրել է իր լիազորությունները ԱրարատԲանկի վարչության նախագահի, գործադիր տնօրենի պաշտոնում։ Մհեր Անանյանի ղեկավարման տարիները համընկան բացառիկ բարդ ժամանակահատվածի հետ, սակայն բանկը պահպանեց իր գործառնական կայունությունը, վերահսկողական կարգապահությունը և արժեքահեն մոտեցումը։

Բանկի խորհուրդը շնորհակալություն է հայտնում Մհեր Անանյանին արժեքավոր ներդրման, հաստատուն առաջնորդության և բանկի կայուն զարգացման գործում ունեցած նշանակալի դերի համար։

ԱրարատԲանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում