Հայաստան

Հունաստանում ՀՀ դեսպանը և տեղի միջազգային բուհի ռեկտորը քննարկել են հայկական կրթօջախների հետ համագործակցության հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ դեսպանը և տեղի միջազգային բուհի ռեկտորը քննարկել են հայկական կրթօջախների հետ համագործակցության հնարավորությունը

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Միջազգային հունական համալսարանի ռեկտորի հետ հանդիպմանը կարևորել է կրթության ոլորտում երկու երկրների միջև կնքված համագործակցության ընդգրկուն պայմանագիրը, ինչն այդ ուղղությամբ բովանդակային ծավալուն փոխշփումների զարգացման հնարավորություն է ընձեռում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Հունաստանում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված հաղորդագրության մեջ։

Դեսպան Տիգրան Մկրտչյանի և Միջազգային հունական համալսարանի (International Hellenic University) ռեկտոր, պրոֆեսոր Ստամատիս Անգելոպուլոսի հանդիպմանը քննարկվել են համալսարանի և հայկական կրթօջախների միջև համագործակցության հաստատման հնարավորությունները։

Համալսարանի միջազգային կապերով ռեկտորի տեղակալ պրոֆեսոր Կոնստանտինոս Դիամանտարասը ներկայացրել է համալսարանի ծրագրերը։ Ընդգծվել է, որ առավել շատ անգլալեզու կրթական ծրագրեր առաջարկվում է Հունաստանի չորս տարբեր կամպուսներում գործող այս համալսարանի կողմից։

Դեսպան Մկրտչյանն ընդգծել է կրթական ոլորտում Հունաստանի հետ վերջին տարիներին ակտիվացող համագործակցությունը, ներկայացրել է Հունաստանի տարբեր համալսարանական կենտրոնների հետ դեսպանության համագործակցության ծրագրերը։

Ըստ հաղորդագրության հանդիպմանը մասնակցել է նաև Սալոնիկում ՀՀ պատվո հյուպատոս Ակիս Դագազիանը։

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում