Հայաստանում սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս. Գագիկ Սուրենյան

1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մայիս ամիսը կլինի ոչ սառը, բայց տեղումնառատ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում հայտարարել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Հանրապետության ամբողջ տարածքում մայիսին ամսական միջին ջերմաստիճանը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, տեղումների քանակը նորմայից ավելին, այսինքն՝ սպասվում է ոչ սառը, բայց տեղումնառատ մայիս։

Ուզում եմ հիշեցնել, որ մայիսը հանրապետության տարածքում տարվա ընթացքում ամենախոնավ ամիսն է։ Տեղումները մայիսին հիմնականում դիտվում են երեկոյան ժամերին և գիշերը։ Ի տարբերություն ապրիլ ամսվա՝ զգալիորեն կկրճատվեն ցուրտ օդային հոսանքների ներթափանցման դեպքերը, օդի ջերմաստիճանը և՛ գիշերային, և՛ ցերեկային ժամերին կլինի մոտ 5-6 աստիճանով ավելի բարձր, քան ապրիլին»,- նշել է նա։

Սուրենյանի խոսքով՝ մայիսին առավելագույն ջերմաստիճանն Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է +30 աստիճան, որը կդիտվի մայիսի երրորդ տասնօրյակում։

Հայերեն Русский

Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել

Դատախազական ներգործության արդյունքում՝ Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

«Եթե Ուկրաինան այրվի, Մոսկվան նույնպես կայրվի».  Զելենսկին անդրադարձել է Մոսկվային հարվածներին

Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով

Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին

Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս

Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե

Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA

ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար

Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը