Ոստիկանությունը որոնում է Աթենքի պետական հաստատություններում կրակ բացած տղամարդուն

1 րոպեի ընթերցում

Աթենքի կենտրոնում զինված տղամարդը կրակ է բացել երկու տարբեր վայրերում, որի հետևանքով 5 մարդ է տուժել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Sky News-ը։

Նշվում է, որ ոստիկանությունը դեռ որոնում է կասկածյալին։

89-ամյա տղամարդը որսորդական հրացանից կրակ է բացել նախ Աթենքի կենտրոնում գտնվող սոցիալական ապահովության միասնական հիմնադրամում՝ ոտքից վիրավորելով աշխատակիցներից մեկին։

Այնուհետև նա կրակ է բացել Աթենքի վերաքննիչ դատարանում՝ վիրավորելով ևս չորս հոգու։

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։

Դատարանում կրակ բացելուց առաջ հարձակվողը հատակին նետել է ինչ-որ գրություն պարունակող ծրար։ Ավելի ուշ նա զենքը թողել է դատարանի շենքի մոտ և թաքնվել։

Նրա գործողությունների դրդապատճառների մասին չի հաղորդվում։

Հայերեն Русский

ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի էլեկտրաէներգիայի կուտակիչների վարկերի և լիզինգի տոկոսադրույքները

Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում

Հայաստանն ու Ղրղզստանը տարբեր ուղղություններով գործակցության մասին փաստաթղթեր են ստորագրել

Հիմնանորոգումից հետո վերագործարկվեց Գյումրու ջրային մարզաձևերի մանկապատանեկան մարզադպրոցը

Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Հայաստանի ու Կոլումբիայի նախաձեռնությանը ՝ ուղղված վտանգված տեսակների վերականգնմանը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է Տանզանիայի արևելաաֆրիկյան համագործակցության նախարարի տեղակալի հետ

Գյումրիում նշում են տարվա գլխավոր տոնական իրադարձություններից մեկը՝ «Գյումրու օրը»

Մոսկվայում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը

Ղրղզստանը շահագրգռված է Հայաստանի հետ բարեկամական կապերի զարգացմամբ. Սադիր Ժապարով

Հայաստանն ու Ղրղզստանն ունեն բոլոր նախադրյալները հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու համար. Փաշինյան