Մի շարք երկրների դեսպաններ Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք երկրների դեսպաններ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդ այցելելու վերաբերյալ դեսպանները հրապարակումներ են կատարել։

«ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Փիթեր Անդրեոլին ծաղիկներ դրեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով 1,5 միլիոն հայերի հիշատակին»,-հայտնել են ԱՄՆ դեսպանությունից:   

Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը՝ ծաղիկներ խոնարհելով զոհերի հիշատակին։ 

«1914–1921 թվականներին հայերի նկատմամբ իրականացված կոտորածներն ու այլ հանցագործությունները սարսափելի ողբերգություն էին։ Կարևոր է հիշել բոլոր  զոհերին ու տուժածներին՝ միաժամանակ աշխատելով Հայաստանի և տարածաշրջանի խաղաղ ու կայուն ապագայի ուղղությամբ»,-հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը։ 

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ Ծիծեռնակաբերդ է այցելել նաև ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպան Էրիկ Դե Մույնքը։

«Այս հիշատակման պահը մեզ ստիպում է խորհել անցյալի մասին և վերահաստատել մեր համատեղ հանձնառությունը մարդկային արժանապատվությանն ու երկխոսությանը»,-գրել է Բելգիայի դեսպանը։

Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Ծիծեռնակաբերդ է այցելել նաև ՀՀ-ում Շվեդիայի դեսպան էվա Սունդքուիսթը։  

Հայերեն English فارسی Français Русский Türkçe 中文

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում