Հայոց ցեղասպանություն

ՀՀ դեսպանն ու Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր Տաճարի բակում տեղադրված հայկական խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Գերմանիայում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Բոդո Ռամելովը, դեսպանության անձնակազմը, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչները հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում