Երկիր մոլորակի միջազգային օրը. Idram&IDBank

3 րոպեի ընթերցում

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է Երկիր մոլորակի միջազգային օրը։ «Երկրի օրը» նպատակ ունի վեր հանել մեր մոլորակի տարբեր անկյուններում առկա հիմնախնդիրները և առաջարկել լուծման ուղիներ։ Տոնի այս տարվա խորագիրն է «Մեր ուժը, մեր մոլորակը»։  

Կարևորելով կայուն զարգացումն ու իրենց սոցիալական պատասխանատվության քաղաքականությամբ բնապահպանությունը որպես հիմնական ուղղություն ամրագրելով` Idram-ը և IDBank-ը տարիների ընթացքում իրենց մեծ ներդրում են ունեցել Հայաստանում բնության պահպանման և վերականգման ուղղությամբ` հանդես գալով մի շարք բնապահպանական ծրագրերով․

  • 2022 թվականի մարտ-ապրիլ ամիսներին «Մի դրամի ուժի» կուտակած ողջ գումարը՝ 10․757․867 դրամն ուղղվեց «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի անտառների վերականգնման ծրագրին, տնկվեց 20.000 ծառ, որոնցից առաջինները՝ հենց ընկերությունների աշխատակիցների անմիջական մասնակցությամբ։
  • 2024 թվականին «Մի դրամի ուժի» շրջանակներում 4.479.792 ՀՀ դրամ նվիրաբերվեց Armenia Tree Project-ին, ինչի շնորհիվ նախապես կառուցված տնկարաններում աճեցված տնկիները գնվեցին եւ օգտագործվեցին անտառապատման նպատակով։
  • 2025 թվականին Իդրամ և IDBank ընկերությունները, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն ու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Սիմֆոնիկ անտառ» նախագծի շրջանակներում համագործակցության համատեղ հուշագիր ստորագրեցին, որի շրջանակներում կազմակերպությունը 2025 և 2026 թվականներին երկու փուլերի արդյունքում ստացավ 9․395․038 դրամ աջակցություն. Արդյունքում կտնկվի ևս 20.000 ծառ։
  • Միաժամանակ, «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի և Հայաստանի բանկերի միության հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում 2025 թվականից մինչ օրս տնկվել է 13,889 ծառ, և մինչև 2027 թվականը կտնկվի ևս 8350 ծառ։
  • 2025 թվականին IDBank-ի կողմից «AI4Biodiversity» հեքըթոնին նվիրաբերվել է 5․174․990 դրամ՝ նպաստելով կենսաբազմազանության պահպանմանն ու տեղական և միջազգային խնդիրների հաղթահարմանը։
  • 2025 թվականին IDBank-ը, միանալով «Հայաստան» համահայկական հիմնադրամի դրամահավաքին, նվիրաբերել է 8 մլն ՀՀ դրամ Սյունիքի մարզի Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար։

Բնապահպանական ուղղությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը Իդրամի և IDBank-ի սոցիալական պատասխանատվության ռազմավարական ուղղություններից են, ուստի ընկերությունները շարունակելու են իրականացնել հանրօգուտ միջոցառումներ և արդյունավետ ծրագրեր։

Եկեք հոգ տանենք մեր մոլորակի մասին միասին։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ

Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի առաջին կիսամյակի արդյունքների ամփոփում

Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը

Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին

Շրջանառության մեջ է դրվում նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Նիկիտա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակ» թեմային

Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ

ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել

Իրանի դեմ պատերազմն ԱՄՆ-ի համար արժեցել է 37,5 մլրդ դոլար. Պենտագոնը նոր ֆինանսավորում է խնդրել Կոնգրեսից

«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի

Նորոգվում է Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածից մինչև Ծղուկ մոտ 13.4կմ երկարությամբ ճանապարհը