Արմեն Գրիգորյանը Հունաստանում պանելային քննարկման կմասնակցի Հիքմեթ Հաջիևի հետ. մանրամասներ
1 րոպեի ընթերցում
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ «Դելֆի տնտեսական ֆորում»-ի «Ռազմավարական բաժանարար գծեր. Հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագիրը կրող պանելային քննարկումը կկայանա ապրիլի 22-ին ժամը 19:15-20:05-ը:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանի հետ նույն պանելային քննարկմանը կմասնակցեն Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսը, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն:
«Դելֆի տնտեսական ֆորում»-ի բացման նիստին ներկաներին կողջունեն Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, եվրոպական այլ երկրների բարձրաստիճան այրեր: