Քաղաքականություն

Արմեն Գրիգորյանը Հունաստանում պանելային քննարկման կմասնակցի Հիքմեթ Հաջիևի հետ. մանրամասներ

1 րոպեի ընթերցում

Արմեն Գրիգորյանը Հունաստանում պանելային քննարկման կմասնակցի Հիքմեթ Հաջիևի հետ. մանրամասներ

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ «Դելֆի տնտեսական ֆորում»-ի «Ռազմավարական բաժանարար գծեր. Հակամարտությունների կառավարում և դիմակայունության ձևավորում Եվրոպայի արևելյան հարևանությամբ» խորագիրը կրող պանելային քննարկումը կկայանա ապրիլի 22-ին ժամը 19:15-20:05-ը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանի հետ նույն պանելային քննարկմանը կմասնակցեն Հունաստանի Հանրապետության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թանոս Դոկոսը, Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը և Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերուն:

«Դելֆի տնտեսական ֆորում»-ի բացման նիստին ներկաներին կողջունեն Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, էստոնիայի նախագահ Ալար Կարիսը, եվրոպական այլ երկրների բարձրաստիճան այրեր:

 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում