ՍԱՏՄ-ի որոշմամբ կասեցվել է «Սիլ-Մաազա» ընկերության առանձին արտադրատեսակի գործառույթը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Սիլ-Մաազա» ՍՊԸ-ին (ք․ Երևան) պատկանող զովացուցիչ ըմպելիքների արտադրամասում, որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՍԱՏՄ-ից հայտնում են, որ ըստ փորձաքննության արդյունքների՝ «ՍԻԼ ՉԻՊՈ» ապրանքանիշի «գազավորված զովացուցիչ ըմպելիք տանձի համով» (արտադրված՝ 18․03․2026 թվականին) և «գազավորված զովացուցիչ ըմպելիք թարխունի համով» (արտադրված՝ 12․02․2026 թվականին) արտադրատեսակների նմուշները՝ մեզոֆիլ աէրոբ և անաէրոբ մանրէներ և «խմորասունկ/բորբոսասունկ գումարային» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ զովացուցիչ ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ նշված արտադրատեսակների արտադրությունը, կասեցվել է։

Արտադրողին տրվել է խմբաքանակների իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքների համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին: Սահմանվել է անհամապատասխանությունները վերացնելու ժամկետ:

Հայերեն

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո

Բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացիները կամովին զենքեր են հանձնել ռազմական ոստիկանություն

Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ

Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը քննելու նպատակով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով