Հայաստան

«Բագրատաշեն» սահմանային անցակետում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք

2 րոպեի ընթերցում

Հրդեհի բռնկում, քաղաքացիների ու աշխատակիցների տարհանում, ամոնիակի արտահոսք. այս ամենն ուսումնավարժանքի սցենարն է եղել, որն անցկացվել է ՊԵԿ «Բագրատաշեն» սահմանային անցման կետում:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից, «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու  իրականացումը սահմանային անցակետում» թեմայով  ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքը կազմակերպվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՆԳՆ փրկարար ծառայության, ինչպես նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի նախաձեռնությամբ: Ընդգծվում է, որ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության և հատուկ պատրաստության կազմակերպման բաժնի, ինչպես նաև Բագրատաշենի սահմանային անցակետի անձնակազմի ներկայացուցիչները, որոնք ներգրավված են  եղել կազմակերպչական աշխատանքներում, մյուս գերատեսչությունների գործընկերների հետ, ամեն բան արել են, որ ուսումնավարժանքն իր նպատակին ծառայի: Նպատակը` կատարելագործել տարբեր ծառայությունների միջև փոխգործակցությունը և գնահատել արտակարգ իրավիճակներում արձագանքող ուժերի պատրաստվածության մակարդակը։

Միջոցառմանը ներկա են եղել  ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Թամազյանը, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և մաքսային ստորաբաժանումների ղեկավարները։ Ուսումնավարժանքը կազմակերպիչները դրական են գնահատել` շեշտելով, որ արտակարգ իրավիճակներում օպերատիվ արձագանքն ու համակարգված աշխատանքը վճռորոշ են մարդկային կյանքեր փրկելու գործում:  

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում