Քաղաքականություն

Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ զարգացման ռազմավարական առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

Վահագն Խաչատուրյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ զարգացման ռազմավարական առաջնահերթությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Երևանի պետական համալսարան, որտեղ հանդիպել է ուսանողների հետ և հանդես եկել «Զարգացման հեռանկարներ, խաղաղություն, ապաշրջափակում և «TRIPP» նախագիծ» խորագրով բանախոսությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Բանախոսության ընթացքում Հանրապետության նախագահը անդրադարձել է Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերջին տարիներին երկրի տնտեսական կյանքում տեղի ունեցած արմատական փոփոխություններին։ Նա ընդգծել է, որ տնտեսական ակտիվության աճը, ներդրումային միջավայրի բարելավումը և ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը կարևոր հիմք են ստեղծում երկրի կայուն զարգացման համար։

Նախագահը խոսել է նաև տարածաշրջանում խաղաղության հաստատման կարևորության, հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտության և «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրանք կարող են էական դեր ունենալ տարածաշրջանային համագործակցության խորացման և տնտեսական ներուժի լիարժեք իրացման գործում։ Միաժամանակ ներկայացվել են «TRIPP» նախագծի նպատակներն ու հնարավորությունները՝ ընդգծելով դրա նշանակությունը տարածաշրջանային կապերի ընդլայնման և տնտեսական զարգացման խթանման համատեքստում։

Նա ընդգծել է, որ կայուն և երկարաժամկետ զարգացումը հնարավոր է միայն խաղաղ, անվտանգ և կանխատեսելի միջավայրում։

Հանդիպման ավարտին տեղի է ունեցել հարցուպատասխան, որի ընթացքում ուսանողները հնարավորություն են ունեցել իրենց հետաքրքրող հարցերը ուղղել նախագահին։ Այնուհետև նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում