Հայաստան

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակ

1 րոպեի ընթերցում

Ոչնչացվել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի վտանգավոր ճանաչված խմբաքանակ

Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների հսկողությամբ ոչնչացրել է «Nestle» ընկերության «NAN» ապրանքանիշի մանկական սննդի՝ Հայաստան ներկրված որոշ խմբաքանակ։  

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՍԱՏՄ-ի տարածած տեսանյութից, ոչնչացման պատճառը, ըստ ՌԴ-ից ստացված լաբորատոր փորձաքննության արդյունքների, մանկական սննդի չոր, արագ լուծվող կաթնային և կաթնաթթվային խառնուրդների խմբաքանակներում հայտնաբերված վտանգավոր տոքսինի հնարավոր առկայության ռիսկն է։ 

Տեսանյութում ընդգծվում է, որ իրականացված վերահսկողության արդյունքում որոշում է կայացվել սահմանված կարգով ոչնչացնել մոտ 9700 կգ ընդհանուր քաշով խմբաքանակը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում