Հայաստան

ՀՀ ՊՊԾ 10 զինծառայող դարձել է 2026-ի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու

1 րոպեի ընթերցում

ՀՀ ՊՊԾ 10 զինծառայող դարձել է 2026-ի բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շահառու

Հայաստանի կառավարության որդեգրած՝ զինծառայողների սոցիալական ապահովության բարելավման քաղաքականության շրջանակներում Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայությունում արդեն երկրորդ տարին անցկացվել է ծառայողների համար բնակարան ձեռք բերելու պետական աջակցության ծրագրի վիճակահանությունը։

Վիճակահանության ընթացքին հետևել է ՀՀ ՊՊԾ ղեկավարությունը։ 

Միջոցառման մեկնարկին ՀՀ ՊՊԾ պետի տեղակալ Գ․ Առաքելյանը ներկայացրել է վիճակահանության ընթացակարգը և հաջողություն մաղթել մասնակիցներին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառույցից հայտնում են, որ վիճակահանության արդյունքներով՝ հաջողակ 10 զինծառայող հնարավորություն են ստացել 2026 թվականին Հայաստանի Հանրապետության տարածքում արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման միջոցով ձեռք բերել բնակարան։

Միջոցառման ավարտին ՀՀ ՊՊԾ ղեկավարությունը շնորհավորել է շահառու ճանաչված զինծառայողներին՝ ընդգծելով, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում