Մյանմայի նախկին նախագահը համաներմամբ ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Մյանմայի նախկին նախագահ Վին Մյինը համաներմամբ ազատ է արձակվել հանրապետության ղեկավարի հրամանագրին համապատասխան: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

2021 թ. փետրվարին Վին Մյինն իշխանությունից հեռացվել էր զինվորականների կողմից, որոնք հայտարարել էին  2020 թ. նոյեմբերի խորհրդարանական ընտրություններում զանգվածային կեղծումների մասին՝ հօգուտ «Հանուն ժողովրդավարության ազգային լիգայի»: Մյինին առաջադրվել էին մի շարք մեղադրանքներ, այդ թվում՝ կոռուպցիայի համար: Վին Մյինը դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման ութ գործով: 2023 թ. օգոստոսին նա ներում է ստացել մեղադրանքի երկու կետով, և նրա բանտարկության ժամկետը կրճատվել է չորս տարով՝ մինչև ութ տարի:

Մյանմայի նախագահ Մին Աուն Հլայնն ապրիլի 17-ին, երկրում լուսնաարեգակնային տոմարով Նոր տարվա առթիվ հայտարարել է համաներում, որը վերաբերել է ավելի քան 4500 բանտարկյալի։ Հլայնը նաև մեղմացրել է դատապարտյալների պատիժները:

Հայերեն

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն