Դեսպան Տիգրան Մկրտչյանը և Հունաստանի փոխվարչապետը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի Հանրապետության կառավարության փոխնախագահ (փոխվարչապետ) Կոստիս Խաձիդակիսի հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հունաստանում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստան–Հունաստան հարաբերությունների օրակարգը՝ անդրադառնալով երկկողմ համագործակցության խորացման ուղղություններին։ Ներկայացվել են վերջին ժամանակահատվածում Հունաստան կատարած բարձր մակարդակի պաշտոնական այցերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների և հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերի շուրջ։ Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կողմից առաջ քաշված տարածաշրջանային փոխկապակցվածության նախաձեռնությունները, այդ թվում՝ «ԹՐԻՓՓ ուղի» նախագիծը՝ որպես տարածաշրջանային տնտեսական կապերի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման կարևոր գործոն։

Քննարկվել են նաև տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է գործարար կապերի ակտիվացումը՝ առաջարկելով կազմակերպել հունական բիզնես պատվիրակության այց Հայաստան՝ ընդգրկելով շինարարության, տեղեկատվական տեխնոլոգիաների, վերականգնվող էներգետիկայի և գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներին։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկա միջոցառումներին, այդ թվում՝ Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) երևանյան գագաթաժողովին և Հայաստանում աշնանը կայանալիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17)։ Դեսպանը ներկայացրել է միջազգային մեծ նշանակություն ունեցող այդ միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։

Փոխվարչապետ Խաձիդակիսը բարձր է գնահատել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների մակարդակը էլ ավելի բարձրացնելու անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնելով աջակցել գործընթացի առաջմղմանը։ Նա նաև հետաքրքրություն է հայտնել Հայաստան այց իրականացնելու և տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունների վերաբերյալ։

Հայերեն English Русский

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները

Իտալիայի կառավարությունը բողոքի ակցիաների ֆոնին օգնություն է հատկացնում վարորդներին, ֆերմերներին և ձկնորսներին

Հոկտեմբերի 23-ի միջոցառումների անոնս

Միջազգային քրեական դատարանն արժանացել է ԵՄ Սախարովի մրցանակին

ԵՏՀ կոլեգիայի անդամը հույս ունի, որ հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական սահմանափակումների հարցը մոտ ժամանակներս կլուծվի

Սևանա լճում իշխանի պաշարներն աճում են, սիգի գնահատված պաշարը հասել է 4511 տոննայի

«Ղարս» մասնաճյուղի «Անի» էլեկտրացանցի նախկին տնօրենին մեղսագրվում է ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու նախապատրաստություն

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին

Ռազմական գործողություններին զուգահեռ Մոսկվան և Կիևը աճյուններ են փոխանակել