Հայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարությունները կհամագործակցեն առողջապահության ոլորտում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Խորվաթիայի առողջապահության նախարարությունները 2026 թվականի հուլիսի 1֊ից մինչև 2028 թվականի հուլիս համատեղ իրականացնելու են ԵՄ փորձագիտական աջակցության Թվինինգ ծրագիր, որի նպատակն է դիտարկել Հայաստանում առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկման ընթացքն ու արդյունքները և դրանց հիման վրա մասնագիտական աջակցություն տրամադրել համակարգի շարունակական լավարկման համար։

«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Հայաստանի Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի ֆեյսբուքյան գրառումից։ 

«Այսօր Խորվաթիայում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպեցինք Խորվաթիայի առողջապահության փոխնախարար Տոմիսլավ Դուլիբիչի և հիշյալ Թվինինգ ծրագրի համակարգող Դոմագոյ Դոդիգի հետ։ Մտքեր փոխանակեցինք ներդրված համակարգի կառուցվածքի վերաբերյալ. գործընկերները մանրամասն ուսումնասիրել են այն և կարծում են, որ սա լավ սկիզբ է մեր առողջապահության համակարգը ԵՄ ստանդարտներին համապատասխանեցնելու համար»,– գրել է Եղոյանը։ 

Հայերեն العربية English فارسی Français ქართული

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով

Տիգրան Ավինյանը Սինա Ալ Ֆաթթահիի և Սալահ Թահլաքի հետ քննարկել է Նորագյուղի «Downtown» նախագծի զարգացման հեռանկարները

Հայաստանում մեկնարկել է առողջության համընդհանուր ապահովագրության բարեփոխմանն աջակցող ԵՄ «Թվինինգ» ծրագիրը

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ ԿԳՄՍՆ-ին կից գիտամեթոդական խորհրդի նիստում քննարկվել է ԱԳՆ նախկին շենքի վերակառուցման նախագիծը