Լիբանանը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ՝ Իսրայելի հարձակումների պատճառով

2 րոպեի ընթերցում

Լիբանանի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնական բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ կապված Իսրայելի կողմից անցյալ շաբաթ իրականացված ինտենսիվ ռմբակոծությունների հետ, որոնց հետևանքով ավելի քան 300 մարդ զոհվել է, 1150-ը՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ապրիլի 8-ին Իսրայելը 10 րոպեից էլ պակաս ժամանակում առանց նախազգուշացման հարվածել է Բեյրութում, Բեքաայի հովտում և հարավային Լիբանանում գտնվող 100 թիրախի։ Սա դարձել է Լիբանանի պատմության մեջ ամենամահացու ռմբակոծություններից մեկը։

Լիբանանի ԱԳՆ-ն իր նամակում նշել է, որ զոհերի մեծ մասն անզեն քաղաքացիական անձինք են եղել։

Իսրայելը պնդում է, որ թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի զինյալներին և շարժմանը պատկանող ենթակառուցվածքները։

Արտգործնախարարությունը նաև դատապարտել է Իսրայելի հարձակումները Լիբանանի բժշկական հաստատությունների վրա՝ դրանք որակելով միջազգային իրավունքի խախտումներ։ Գերատեսչությունը նշել է, որ Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ գործողությունների ընթացքում 17 հարձակում է իրականացրել հիվանդանոցների և 101 հարձակում՝ արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերի վրա։

Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։

Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ մարտի 2-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասել է 2124-ի, իսկ վիրավորներինը՝ 6921-ի։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ապրիլի 14-ին հյուրընկալել է Իսրայելի և Լիբանանի միջև տասնամյակների ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները, որից հետո երկու կողմերն էլ հայտարարել են, որ դրական քննարկումներ են ունեցել։

Մերձավոր Արևելք

Մի շարք երկրներ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում

Հայերեն Русский

Ucom-ը` Երևանի բնապահպանական սիմպոզիում 2026-ի ռազմավարական գործընկեր

Գագիկ Վանոյանն ազատվել է պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնից

Կիևը երկու տարի առաջ կարող էր ավելի շահավետ պայմաններով գործարք կնքել. Թրամփ

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Հոգա՛ բնության մասին Team-ի հետ. COP17-ի շրջանակում ընկերությունը հանդես է գալիս բնապահպանական արշավով

Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը ներկա է երիտասարդների Եվրոպայի առաջնությանը

Հայաստանը Գերմանիային է հանձնել մեղադրվող անձին

Ազատությունից զրկված անձինք առավել շատ ունեն կարիք զգալու և հասկանալու, որ պետությունն արդարամիտ է, ներողամիտ և մարդասեր․ Ծովինար Թադևոսյան

Իրանը նույնպես «չավարտված գործեր» ունի Իսրայելի հետ. Արաղչի

Թրամփը բացատրել է Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցները կասեցնելու որոշումը